«Արցախն անցյալ չէ»․ Արամ Ա

Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի հայրապետական օրհնությամբ, ազգային վառ ապրումներով եւ վերանորոգ հավատքով, կամքով ու տեսիլքով ողջունում ենք մեր ժողովուրդի սիրելի զավակներին:
Հայ ժողովուրդը ապրում է իր ժամանակակից պատմության ամենա ճակատագրական հանգրվանը: Հայաթափված է Արցախը, Հայաստանը մնում է ենթակա Ադրբեջանի սպառնալիքներին: Փաստորեն Հայաստանը առանձին է, բարեկամ չունի:
Ահավոր վտանգներով և աննախատեսելի հետևանքներով լեցուն ներկա կացության դիմաց չենք կարող, իրավունք չունենք լուռ մնալու: Հետևաբար, ժամանակն է ասելու, ուժերի համախմբումն ու մեր ժողովուրդի միասնականության ամրապնդումը համահայկական օրակարգի շուրջ՝ հրամայական է ու առաջնահերթ:
Ջերմորեն ողջունում ենք Արցախին նվիրված ներկա հավաքը: Արցախը մեզ համար անցյալ չէ: Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թէ Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովուրդի համար Արցախի հարցը լուծված չէ՛։ Արցախի ժողովուրդը չի վերդարաձել եւ իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո:
Արդարև, Արցախի հայկական պատկանելիությունը պատմականորեն եւ միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված է, չի կարելի զենքի ուժով լուծել:
Մեր ժողովուրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար, նախ ներքին ճակատի համար: Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները, Սփյուռքը:
Արցախի հայկական պատկանելիության վերականգնման մեր հանձնառությունը պետք է նաև մեզ մղի հետևողական ու ծրագրված աշխատանքի՝ միջազգային համայնքի ներսում: Պետական, քաղաքական, կրոնական, մշակութային ու ակադեմական շրջանակներում այս փաստացի տուվյալները հարկ է շեշտել ու վերաշեշտել Արցախի հայկական պատկանելիությունը: Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ հայոց բանակի հզորացումը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պիտի մնա առաջնահերթ: Պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիվանագիտական մարմինների հետ մեր հանդիպումների ժամանակ պիտի շարունակենք կարևորությամբ շեշտել Արցախի հարցի ամբողջական ու արդար լուծում տալու հրամայականը, ինչպես նաև մեր քաղաքական ու պետական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:
Հետևաբար, սիրելի Արցախի հայություն, սփյուռք մի՛ դառնացեք, կառչած մնացե՛ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, սրբերի աղոթքով շաղախված ձեր հոգեմտավոր կառույցներին: Մեր ժողովուրդը ձեզ հետ է՝ աջակից ու զորակից ձեր պայքարին:
Թող Աստված ամուր պահի մեր պահանջատիրական պայքարը, հզոր՝ Հայաստանի Հանրապետությունը եւ միակամ՝ մեր ժողովուրդը»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
82Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
22416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
89715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
52513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61610.09.2026, 16:12