«Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին վերածել են «քաղաքական ամլության» ալիբիի»․ Հակոբ Բադալյան
![]() 212 Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ., 16:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նախօրեին լսում եմ համեմատաբար նորաթուխ քաղաքական գործիչներից մեկին, որը Հանրային հեռուստաընկերության եթերում «մերկացնում» է Սրբազան շարժումն ու դրա հետևում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առկայության հանգամանքը: Անկեղծ ասած, եթե առաջնորդողը լսարանի՝ մտածել կարողանալու կանխավարկածն է, ապա թերևս պետք էր սպասել գոնե, որ հիշյալ գործչի և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր իսկ խոստովանած զրույցից անցներ բավականին ժամանակ և հանրության համար գոնե մի քիչ մոռացվեր զրույցի փաստը: Հակառակ պարագայում, այդ զրույցից մեկ-երկու ամիս անց, այն էլ Հանրայինի եթերում «մերկացումները» հաստատապես չեն կարող արդյունավետ լինել հանրային ընկալման տեսանկյունից, եթե, կրկնեմ, գործում է լսարանի կամ հեռուստադիտողի մտածելու կանխավարկածը: Ընդ որում, նշեմ, որ հարցն այն չէ, թե որքանով է գործիչը ասում իրականությունը, ներկայացնում ճշմարտությունը, կամ իրողություններին որքան մոտ են նրա գնահատողական դատողությունները: Տվյալ պարագայում խնդիրը շատ ավելի լայն է, քան զուտ երիտասարդ գործչի վարքագիծը: Եվ, ըստ իս հենց խնդրի լայնության ու խորության պատճառով է, որ անդրադառնում եմ, այլ ոչ թե պարզապես բանախոսի եթերային դրվագի: Հարցն այն է, և օրեր առաջ այդ մասին գրել եմ տելեգրամյան իմ ալիքում, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին վերածել են Հայաստանում «քաղաքական ամլության» յուրօրինակ ալիբիի: Թե հիշյալ, թե տարբեր այլ բանախոսների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, բայց, անընդհատ նախկին նախագահներին մատնացույց անելով՝ որ չեն հեռանում, դաշտը չեն թողնում և այլն, ըստ էության արդարացվում է միայն սեփական քաղաքական անարդյունավետությունը: Մի պարզ դիտարկում, իհարկե իմ սուբյեկտիվ չափումով: Եթե ելնենք 2021 թվականի ընտրության արդյունքից, ապա՝ կառավարող ՔՊ-ն ստացել է մոտ 700 հազար ձայն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշինքները միասին վերցրած՝ մոտ 300 հազար ձայն: Ես հասկանում եմ, որ Հայաստանում իրականում չկա 2,5 միլիոն ընտրող, ինչպես պաշտոնական ցուցակներում է: Բայց, ընտրողների իրական թիվը թերեւս կհասնի մոտ 1,8-2 միլիոնի: Լավ, նախկիններն ու ներկաները «տարան» 1 միլիոնի ձայնը: Բայց չէ՞ որ մնում է գրեթե այդքան էլ: Ինչո՞ւ բավարար չափով չի կապիտալիզացվում այդ մասը: Տարբեր, այդ թվում արտերկրի հեղինակավոր սոցհարցումներ փաստում են, որ հանրության մոտ 60-70 տոկոսը չի վստահում քաղաքական ուժերին: Այսինքն, կա քաղաքական աշխատանքի բաց դաշտ, որտեղ սակայն ըստ էության չկա քաղաքական աշխատանք: Փոխարենը, քաղաքական աշխատանքի մակարդակի է հասցվում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ «չհեռանալու» համար մեղադրելը: Բայց ո՞րն է ակնկալիքը: Որ, նոր ուժի, թարմ ուժի, կամ այսպես ասած երրորդ ուժի ակնկալիք ունեցող մարդիկ հենց ա՞յդ մոտեցումն են գնահատելու նոր ու թարմ, և ձայն տալու: Դա մեղմ ասած մոլորություն է: Մարդիկ գնահատելու են այն բովանդակությունը, իրավիճակ ստեղծելու այն կարողությունը, որով կներկայանա որևէ ուժ: Քաղաքականությունն իրավիճակ ստեղծելն է, թեկուզ փոքր, պայանական ասած՝ «մի նրբանցքի» մակարդակով, հետո փողոցի, պողոտայի, քաղաքի, երկրի մասշտաբով նոր իրավիճակ ստեղծելը, այլ ոչ թե անընդհատ հին իրավիճակից բողոքելը: Դա քաղաքականություն չէ, ընդ որում թե ներսի հայացքի, թե դրսի հայացքի համար: Ասել, թե՝ դուք բոլորդ ձեզ սպառել եք, հեռացեք, ինձ ճանապարհ տվեք, ըստ էության քաղաքականության մեջ հավասարազոր է հայտնի մանկական երգին՝ սև սև ապեր հեռացեք, արևին ճամփա տվեք: Մրցակիցներին գերազանցում են, շրջանցում են, այո՝ հարկ եղած դեպքում խորամանկում են, բայց հաղթում են, այլ ոչ թե սպասում, որ նրանք հեռանան և ճանապարհ տան: Ի վերջո, այդ միտքն էլ ասել եմ բազմիցս, եթե չկա այդ խնդիրը լուծելու կարողություն, ինչպե՞ս պետք է լուծվեն ավելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիրները, եթե հանկարծ որևէ բան մատուցվի «սկուտեղի» վրա: Հատկապես, որ արդեն ունենք մի նախադեպ: Այո, անկասկած է, որ կա նոր ուժի, նոր բովանդակության, նոր գաղափարների, նոր որակների հրամայական, ընդհուպ կենսական հրամայական: Բայց, հենց այդ ուժը պետք է հարթի իր ճանապարհը, ու այդ ճանապարհը հարթելու կարողությունն է նաև, որ հանրության մեջ պետք է առաջացնի վստահություն այդ ուժի կարողունակության նկատմամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա կառուցել Գազայի հատվածում»․ #Guardian
16721:30
«Ինչը հնարավոր չէր անել միջազգային դատական ատյաններում, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ»․ Գևորգ Դանիելյան
10919:30
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Վաշինգթոնում ոչ պաշտոնական շփում են ունեցել (տեսանյութ)
17918:33
«Խնդրում եմ անհապաղ լքել Իրանը»․ Տուսկը՝ Լեհաստանի քաղաքացիներին
29617:25
«Ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկան»․ Կարեն Հեքիմյան
12617:12
«ՔՊ-ի հաղթանակի միակ նախապայմանը ձայների փոշիացումն է»․ Հրանտ Ավետիսյան
13116:54
«Արևմուտքը փորձում է ՌԴ անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում»․ Գալուզին
16516:34
«Մենք խելքի հետ կապված թերանո՞ւմ ենք, թե՞ Ադրբեջանի ղեկավարությունն է համառ»․ Տաթևիկ Հայրապետյան
11815:24
