«Համաշխարհային տնտեսությունը չի դիմանա առանց Ռուսաստանի նավթի և գազի». Վլադիմիր Պուտին

Համաշխարհային տնտեսությունը չի դիմանա առանց Ռուսաստանի նավթի և գազի, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի էներգետիկ ոլորտը «փակելու» ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
«Դա ուղղակի անհնար է, գիտե՞ք: Դա անհնար է»,- ասել է Պուտինը։ «Պատկերացնենք, որ վաղը վերցրին ու փակեցին ամեն ինչ՝ գազը, մեր նավթը և այլն։ Բայց համաշխարհային տնտեսությունը չի կարող դիմակայել նման անջատմանը։ Պարզապես գները կբարձրանան դեպի երկինք, բայց մարդիկ դեռ կգնեն: Առանց սրա անհնար է։ Ահա թե ինչի մասին է խոսքը»: Պուտինը հավելել է, որ այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառում ռուսական էներգառեսուրսների դեմ, առաջնորդվում են «գոռոզությամբ և ինքնավստահությամբ», և այդ սահմանափակող միջոցները արդյունք չունեն։
Միջազգային էներգետիկ գործակալության վիճակագրության համաձայն, Ռուսաստանը շարունակում է նավթ և նավթամթերք արտահանել նախապատերազմյան ծավալներով (օրական 7,7 մլն բարել), չնայած G7 երկրների կողմից սահմանված էմբարգոյին. հում նավթը գնում են Հնդկաստանը և Չինաստանը, իսկ նավթամթերքը՝ Թուրքիան, Բրազիլիան և Սաուդյան Արաբիան:

«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան
2108:54
Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6407:12
«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
11302:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
10002:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
11801:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
11501:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
24400:42
Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
23900:12