Ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ոչ հայ մոդելը

«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, և այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին՝ անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը։
Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։
«Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան:
Առաջին հայացքից թվում է, թե մրցույթը օրենքների խախտմամբ է կայացել, սակայն, ըստ Գոհար Հարությունյանի, վերջին երկու տարում «Միսս տիեզերք» մրցույթի կազմկոմիտեն փոխվել է, որի հետևանքով էլ քաոս է ստեղծվել։
Նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, այնուհետև Endeavor’s IMG–ն գնել էր մրցույթի կազմակերպման իրավունքը, որը 2 տարի առաջ վաճառել է Thailand’s JKN–ին։
«Այն ժամանակ կային խիստ դրված օրենքներ, որոնց ես հետևում էի։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե իրենք չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, պետք է լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ամուսնացած լինել-չլինելուց, երեխա ունենալ-չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, ով կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը։ Նախկինում ազգային տնօրենի համար էլ կային հստակ ստանդարտներ։ Խիստ հետևում էին, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մրցույթի մասնակիցներին, կազմակերպմանը և այլն։ Հիմա գումարը տուր, դարձիր ազգային տնօրեն»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հայտնի է «Միսս Աշխարհ 2026»-ի հաղթողը (տեսանյութ)
282207.09.2026, 10:13
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
488830.08.2026, 18:54
«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
147726.08.2026, 20:18
Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում անսպասելիորեն չեղարկվել է
376724.08.2026, 22:52
«2017 թվականից իմ կողքին տղամարդ չկա». Ջուս
148724.08.2026, 10:12
«Ասում էին՝ իբր ես տղամարդ եմ». Ջուս
149024.08.2026, 09:54
«Եվրոտեսիլ 2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում
988413.08.2026, 22:19
Spotify-ն նշանակ կսահմանի ԱԲ արտիստների համար և կբացառի նրանց ավտոմատ առաջարկությունների ցանկից
1008311.08.2026, 20:41