Ուկրաինան ստեղծել է սեփական արտադրության բարձր ճշգրտության ծրագրվող ռումբ

Ուկրաինան մշակել է բարձր ճշգրտությամբ ծրագրվող ռումբ, որը կարող է «առանցքային զենք» դառնալ ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու համար, գրում է Forbes-ը։ Արկի նախատիպը ֆիքսվել է տեսանյութում, որը վերջերս նկարահանել է ուկրաինական կործանիչի անձնակազմը փորձարկման ժամանակ։ Հրատարակության տվյալներով՝ ռումբը հագեցած է հրթիռի արագացուցիչով, հետ քաշվող թևերով և GPS համակարգով, իսկ թռիչքի հեռահարությունը կարող է հասնել մոտավորապես 65 կիլոմետրի։
Եթե Ուկրաինան հաստատի այդ ռումբերի զանգվածային արտադրությունը, ապա նա կկարողանա նույն հաճախականությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, որով ՌԴ ԶՈւ-ն նմանատիպ արկերով կրակում է Ուկրաինայի վրա, նշում է աղբյուրը։ Նոր ռումբը կմիանա Ուկրաինայում արտադրվող զինամթերքի ցանկին, ինչպիսիք են «Նեպտուն» թևավոր հրթիռը, «Պալյանիցա» անօդաչու հրթիռը և մի շարք հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Արևմուտքից զենքի սահմանափակ մատակարարումների և ռուսական տարածքի խորքում դրանց օգտագործման արգելքի ֆոնին Ուկրաինան ակտիվորեն զարգացնում է սեփական արկերի արտադրությունը։ Այսպես, օգոստոսի 24-ին Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են «Պալյանիցա» հեռահար անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի հեռահարությունը 700 կիլոմետր է։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ այս հրթիռը նախատեսվում է օգտագործել Ռուսաստանի դեմ հարվածների համար։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7203:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9101:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
174Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
108Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
118Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
199Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
192Երեկ, 21:31