Իրանը հաստատել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման փաստը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշաեշ Արդեստանին հաստատել է այն փաստը, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։ Այս հայտարարությունը հնչել է 24 ժամից էլ քիչ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը մերժել է Մոսկվա զենք տեղափոխելու մեղադրանքները։
Didban Iran-ին տված հարցազրույցում Արդեստանին բացատրել է, որ Իրանն ստիպված է Ռուսաստանին զենք վաճառել անհրաժեշտ ապրանքների դիմաց։ «Մենք ստիպված ենք փոխանակում կատարել մեր կարիքները հոգալու համար, այդ թվում՝ սոյայի և ցորենի ներկրումը: Այս փոխանակման շրջանակներում մենք Ռուսաստան ենք ուղարկում և՛ հրթիռներ, և՛ ռազմական անօդաչու սարքեր»,- նշել է նա։
Հարցին, թե արդյոք այդ մատակարարումները կարող են ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցները, պատգամավորը պատասխանել է. «Ավելի վատ լինել չի կարող։ Մենք հրթիռներ ենք մատակարարում Հեզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին և Հաշդ ալ-Շաաբիին, ինչո՞ւ դրանք չուղարկել Ռուսաստան»:
Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին, մեկնաբանելով Ռուսաստանին հրթիռների մատակարարումների մասին տեղեկատվությունը, ասել է, որ Իրանը «երբեք ռուս-ուկրաինական հակամարտության մաս չի եղել»։ Սակայն նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն սկսվել է ուկրաինական պատերազմից շատ առաջ։ Այսպիսով, Քանաանին ոչ հաստատել, ոչ հերքել է Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների մատակարարումը։
Սեպտեմբերի 6-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարել «մի քանի հարյուր» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Ըստ The Times-ի՝ խոսքը 200 Fateh-360 հրթիռների մասին է, որոնք սեպտեմբերի 4-ին հասել են Կասպից ծովի նավահանգիստներից մեկը։ Աղբյուրները նշում են, որ Իրանը կշարունակի մատակարարումները։
Եվրոպացի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ միասին սկսել են պատժամիջոցներ պատրաստել Իրանի դեմ։ Սահմանափակումները կվերաբերեն իրանական ֆիզիկական անձանց և ընկերություններին, այդ թվում՝ տրանսպորտային ընկերություններին, որոնք զբաղվում են Ռուսաստանին սպառազինությունների մատակարարմամբ։ Բացի այդ, ազգային ավիափոխադրող Iran Air-ին կարգելվի թռիչքներ կատարել դեպի Եվրոպա։
Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW), ռուսական բանակը կարող է սկսել իրանական բալիստիկ հրթիռներով Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորել արդեն այս աշնանը կամ ձմռանը:

«Ոչ ոք չգիտի՝ Դիլիջանում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են»․ Ոսկան Սարգսյան
10403:06
«Երևանում «կարմիր գծերի» վերացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»․ Հրայր Կամենդատյան
8902:06
«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
129Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
129Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
145Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
131Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
128Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
127Երեկ, 15:06