ՔԿ-ն` «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի մասին
249 Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ., 22:00 ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Ներկա պահին առկա տվյալներով՝ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Ձևավորվել է քննչական խումբ, որը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ գտնվում է դեպքի վայրում և իրականացնում է անհրաժեշտ առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։ Կատարվածի հանգամանքները, պատճառները պարզվում են: Նախաքննության միջանկալ արդյունքների մասին ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կհրապարակի»։ Աղբյուրը` Գոռ Աբրահամյան |
Սյունիքում եղբայրների են ծեծել, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
10419:36Սահարա անապատը մասամբ հեղեղվել է (լուսանկար)
12210:54«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա (տեսանյութ)
15109:36Ստամբուլ-Սիեթլ չվերթի օդաչուն թռչիքի ժամանակ մահացել է
269Երեկ, 18:54Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը
185Երեկ, 18:12Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
315Երեկ, 16:54ՌԴ-ում 13-ամյա աղջիկը դաժանաբար սպանել է կրտսեր քույրերին (լուսանկար, տեսանյութ)
404Երեկ, 12:06Սուրբ Գայանե եկեղեցու գանձանակի գումարը գողացել են
181Երեկ, 11:18