Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը: Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 17:00-20:00 Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին նույն վայրից:
Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։ 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։
շխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
132Երեկ, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
32308.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
50707.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
55706.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
54206.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
43106.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
38806.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
75502.09.2026, 20:48