Մահացել է Սամվել Խալաթյանը
![]() 651 Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 16:24 Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը։ Նա 74 տարեկան էր։ Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածու։ Հեղինակած թատերագրությունները, երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործություններ տեղ են գտնում գրական-գեղարվեստական բազմաթիվ հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյանի արտիստական», «Գոյի», «Փոսի», Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Հրազդանի, Գորիսի պետթատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում և այլ թատերախմբերում, 30 պիես ունեցել են 79 բեմադրություն։ «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թվականի լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։ Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետոն (1983թ.), Վանաձորի «Հորովել» համույթի «Թումանյանական աշխարհ» պարային ներկայացման հեղինակային տեքստը (2019թ.), կարճամետրաժ մի քանի ֆիլմերի սցենարներ։ |

«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
21500:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
169Երեկ, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
258Երեկ, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
24619.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
52716.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
63015.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
64913.04.2026, 09:42
Կլոդ Մոնեի՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի (լուսանկար)
247212.04.2026, 22:59
