Ստեֆան Սեժուրնեն և Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի»։
Շրջայցի ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի՝ համայնքում տնտեսական զարգացման, լրացուցիչ ջրային ռեսուրսների ներգրավման ու ջրի կառավարման արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողատարածքների ջրամատակարարման բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, զբոսաշրջության վրա զգալի դրական ազդեցությանը։

Գագիկ Վանոյանն ազատվել է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
8811:30
«Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման գործարքի պայմանները»․ Դավիթ Խուդաթյան
9609:54
Չեխիայի վարչապետը խոստովանել է Սենատի ընտրությունների «աղետալի» ձախողումը
27017.10.2026, 23:12
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ (տեսանյութ)
31917.10.2026, 09:54
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
40116.10.2026, 14:18
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
41016.10.2026, 09:54
Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան
34516.10.2026, 09:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
47114.10.2026, 15:42