Իսրայելական դիվերսիայի հետևանքով պայթել են «Հեզբոլլահ»-ի անդամների հազարավոր փեյջերներ. կան զոհեր ու վիրավորներ

Բեյրութի, Նաբաթիայի, Սայդայի և Տյուրի հիվանդանոցները լի են տուժածներով, որոնք վիրավորվել են իսրայելական լայնածավալ դիվերսիաների հետևանքով: Նշենք, որ դիվերսայի հետևանքով պայթել են բազմաթիվ փեյջերներ:
Ըստ «Ալ Ջազիրա»-ի, իսրայելցի զինվորականներին հաջողվել է կոտրել շարժական կապի սարքերը, որոնք օգտագործվում են շիա աշխարհազորային անդամների կողմից և պատճառ են դարձել դրանց պայթեցման:
Վերջին տվյալներով՝ ավելի քան 2800 տուժած տեղափոխվել է բուժհաստատություններ։ «Հեզբոլլահ»-ի երկու ակտիվիստ սպանվել է։ Տեղեկություններ կան նաև մահացած երեխայի մասին։
Բեյրութի հարավային արվարձանում՝ Դահիյաում, որտեղ գտնվում է «Հեզբոլլահ»-ի շտաբը, տասնյակ տուժածներ ևս տեղափոխվել են հիվանդանոցներ։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ իսրայելցի զինվորականներին հաջողվել է կոտրել «Հեզբոլլահ»-ի զինյալների անվտանգության և ծանուցման համակարգը:
«Առեղծվածային պայթյունները հանգեցրել են մի աղջկա և երկու եղբայրների նահատակության, ինչպես նաև մեծ թվով մարդկանց տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել:
Ներկայում մենք անվտանգության և գիտական լայնածավալ հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու պատճառները, որոնք հանգեցրել են այս միաժամանակյա պայթյուններին»,- ասվում է արտակարգ իրավիճակների հայտարարության մեջ:

Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
190Երեկ, 23:55
ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
142Երեկ, 17:24
Ուկրաինայի զինված ուժերի քաղաքացիական տրանսպորտի վրա հարձակումների հետևանքով ԼԺՀ-ի չորս քաղաքացիական անձ զոհվել է
253Երեկ, 14:37
Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
261Երեկ, 00:24
«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
21931.10.2026, 23:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
26731.10.2026, 16:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
32130.10.2026, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
59130.10.2026, 15:19