Ինչ է կատարվում Արցախի նախկին ղեկավարների հետ ադրբեջանական բանտերում․ #BBC-ի անդրադարձը
695 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 13:08 Լրագրող Լիլիթ Շահվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է ադրբեջանական բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների հարազատների ու փաստաբանների հետ։ Նշվում է, որ կապ է հաստատվել նրանցից երկուսի ընտանիքի անդամների հետ։ Վերջինները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են գաղտնիության պայմանով։ «Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ ԿԽՄԿ-ի կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի խոսում իր վիճակի մասին, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ինքս եմ նրան ընտանիքի նորություններից պատմում»,- ասել է արցախցի նախկին պաշտոնյաներից մեկի հարազատը։ Դատավարությունների մասին նա տեղեկանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։ Արցախցի մեկ այլ նախկին պաշտոնյայի որդին էլ նշել է․ «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ, ասում է՝ առողջությունը լավ է։ Չի եղել, որ երկար ժամանակ կապի մեջ չլինի»։ Ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։ «Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- ասել է հարազատներից մյուսը։ Վերջինները փորձում են մանրամասներ չբացահայտել պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց՝ առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն ընտրեց. այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի՝ ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո, նրան ուղարկել են պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։ Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից: Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին կայանալիք COP29-ը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։ Սահակյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներում պետք է քննարկվի նրանց ազատ արձակման հարցը։ Բայց Հայաստանի իշխանությունների ջանքերը նրան բավարար չեն թվում։ «Ճնշումը պետք է լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել. եթե ՀՀ-ն մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրության աջակցությանը, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։ Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան BBC-ի հարցման, հայտարարել է, որ վերադարձի հարցն «առաջնահերթություն է և մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում»: Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները, սակայն, վկայում են այն մասին, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երևանի վրա, հավելում է լրատվամիջոցը։ Դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են լինել ինչպես ի շահ, այնպես էլ ի վնաս բանտարկյալների: COP29 համաժողովը, հավանաբար, կլինի միջազգային առավելագույն ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պայմանավորվածությունն է, որն առայժմ անհավանական է թվում: Բաքուն վերջերս հերթական անգամ մերժել է ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի հնարավորությունը։ Բանտարկյալների հարազատները, սակայն, փորձում են հույսը չկորցնել։ |
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
6317:30«Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե»
5717:24Գերմանիայում սուգ է հայտարարվել
12416:54«Արցախցիների անձնագրերը Հայաստանը չի ճանաչել, իսկ Կոսովոյի անձնագրերը ճանաչել է»․ Նաիրա Կարապետյան
9016:18Ինչպե՞ս են ապրում հայերը օկուպացված Ստեփանակերտում
17016:12«Պարգևավճար չենք ուզում, այլ մեր աշխատածը». պետական ՓԲԸ-ն 1 տարի է՝ աշխատավարձ չի վճարում
9715:48«Նույն ժողովները, նույն մաշված, ոչինչ չասող հաղորդագրությունները»․ Ոսկան Սարգսյան
8715:30«Ինեկոբանկի աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում»․ Կարեն Հեքիմյան
10514:24