Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեամբ կը մեկնի Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Հայոց Թեմ։ Այս այցելութիւնը կը ներառէ Պոսթընի, Շիքակոյի, Տիթրոյթի, Փրովինսի եւ այլ շրջաններու հայկական համայնքները։ Յիշեցնենք, որ անցեալ տարի (2023) Հայրապետը այցելած էր նոյն թեմին այլ շրջանները։ Ամերիկայի Միացեալ Նահանգներ այցելութենէն առաջ, Նորին Սրբութիւնը կը մեկնի Զուիցերիա՝ կարճ շրջանի մը համար։ Հովուապետական այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանան Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։
Նորին Սուրբ Օծութեան հովուապետական այցելութիւնը պիտի տեւէ շուրջ մէկ ամիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
110Երեկ, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
39419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
29918.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
56318.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
40217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
44616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
163415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
69513.09.2026, 16:48