Ձերբակալվել է Վլադիսլավ Բակալչուկը

Մոսկվայում ձերբակալվել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, հայտնում է РИА Новости-ն։ Գործարարին ձերբակալել են 48 ժամով։
Նրան մեղադրանք է ներկայացվել «Սպանություն», «Սպանության փորձ», «Կամայականություն», ինչպես նաև «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։ Պաշտպաններն անհեթեթություն են որակել մեղադրանքը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին, Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր երկու, վիրավորվել յոթ մարդ։
Տատյանա Բակալչուկը հայտարարել էր, որ «մի խումբ մարդիկ՝ Վլադիսլավ Բակալչուկի գլխավորությամբ, փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները»: Նա հերքել էր Վլադիսլավ Բակալչուկի պնդումը, թե եկել էին բանակցությունների։

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
10601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
18400:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
11400:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
13400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
91Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
170Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
98Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
132Երեկ, 22:30