«Վարդանյանը չի հավատացել, որ նման տեքստ է հնչել»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 218 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 16:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Կարդացի Ռուբեն Վարդանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին։ Վարդանյանի պատասխանից ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարության հիման վրա Ռուբեն Վարդանյանին նորից հարցաքննության են կանչել։ Պատկերացնում ե՞ք։ Կանչել են ու հայտարարության մասին հարցեր են տվել։ Վարդանյանն էլ, ըստ էության, չի հավատացել, որ նման տեքստ է հնչել ՀՀ վարչապետից ու ընտանիքի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ ճշտել է այդ տեղեկատվությունը։ Համոզվելով, որ դա ճիշտ է, լրացուցիչ անգամ ինքն իրեն թիրախի տակ է դրել ու արձագանքել Փաշինյանին՝ խնդրելով ընտանիքին դա հանրայնացնել։ Վարդանյանը ամենից շատ է թիրախավորված Բաքվի կողմից, վերջերս էլ նրանց պետական հեռուստաընկերությունը կրկին անդրադարձել է նրան ու նրա բիզնեսներին՝ հորինելով կեղծ մեղադրանքներ Արցախում ծավալած գործունեության համար։ Մի խոսքով, Փաշինյանի այս քայլը հերթական ծառայությունն էր Բաքվին, որն էլ նրանք արագորեն օգտագործել են Վարդանյանի դեմ։ Իսկ պատասխանը՝ շատ կոռեկտ էր ու հստակ, հիրավի՝ «առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից․․․»․․․։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
