Անահիտ աստվածուհու գլխաքանդակն արդեն ցուցադրվում է

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում վերջապես բացվեց «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» խորագրով՝ երկար սպասված ցուցադրությունը, որի գլխավոր ցուցանմուշները Բրիտանական թանգարանից Հայաստան բերված Անահիտ Աստվածուհու գլխաքանդակն ու ձախ ձեռքի մի հատվածն են։





Հիշեցնենք, որ Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու այս գլխաքանդակն ու ձախ ձեռքի բեկորը հայտնաբերվել են 1872 թ-ին Երիջա ավանից (ներկայում՝ Սադակ, Թուրքիա)։ Երիջա ավանը Հին Հայաստանում եղել է Անահիտ աստվածուհու պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Ք․ա․ 1-2-րդ դդ․ թվագրվող բրոնզե արձանի այս մասունքներն ուսումնասիրած մի շարք մտավորականներ, այդ թվում՝ Ղևոնդ Ալիշանը, համարել են, որ Երիջայի տաճարում հենց այս արձանն է կանգնեցված եղել և մարմնավորել է Հայոց Անահիտ աստվածուհուն։


Անահիտ աստվածուհու գլխաքանդակից և ձեռքից բացի, Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրության է ներկայացվել նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։

Հիշեցնենք որ ժամանակավոր այս ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը։

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
109Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
129124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
57623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
59123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
227020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
172619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
83118.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
181518.09.2026, 18:54