«Ոստիկաններից մեկն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Ընկերներ, ես ազատվել եմ կալանքից։ Ընդհանուր 4 ժամ եմ անցկացրել նախ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև ոստիկանության բաժանմունքում։ Հարցումը եկել է Բելառուսից, ինչպես պարզվեց այս դեպքում, ոչ թե Ադրբեջանից։ Ինձ մոլորեցրեց օդանավակայանի ոստիկաններից մեկը, ով բառացիորեն ասաց՝ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին»։
Ոստիկանությունը բելառուսական մեղադրանքներ է առաջադրել իմ դեմ, դրանք բաղկացած են Բելառուսի քրեական օրենքի 7 հոդվածներից։ Մեղադրանքները բացարձակ հիմարություն են, և դրանցում ակնհայտ «կարգ» կա։ Ինձ մեղադրեցին «Բելառուսի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու» համար (այն բանի համար, որ ես նրան պարբերաբար անվանում եմ բռնապետ և կոռումպացված պաշտոնյա), ինչպես նաև «Բելառուսի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին տապալելու կոչեր» անելու համար։ Նույն շարքի մնացած հոդվածները նույնքան անհեթեթ են։
Երևանում իմ կալանավորման նախաձեռնողը եղել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Նա Բելառուսի գլխավոր դատախազն էր 2017 թվականին և հենց նա է ստորագրել ինձ Ադրբեջանին արտահանձնելու հրամանը՝ որպես լրագրող Արցախ այցելելու համար։ Իմ տեղեկություններով, նա երևանյան դիվանագետներից մեկի հետ կիսվել է, որ կզբաղվի ինձանով և ճանապարհ կգտնի դա անելու։ Սա նրա պատասխանն է. Կոնյուկը ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է՝ 2020 թվականի ամռանը Մինսկում խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու համար։
Շնորհակալություն հայկական արդարադատությանը, որը մերժեց Բելառուսին իմ ձերբակալության ու արտահանձնման հարցում:
Լուկաշենկոն, ով 2017 թվականին ինձ Արցախ այցելելու համար վաճառեց Ալիևին, Հայաստանից հնչեղ ապտակ ստացավ. իսկ դեսպան Կոնյուկն ապտակ է ստացել դատախազական ճարպոտ հետույքին։ Ավելին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր՝ 09/07/2022-ի որոշմամբ Բելառուսին մեղավոր է ճանաչել իմ անօրինական ձերբակալության և Ադրբեջանին արտահանձնման համար»։

«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5916:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
7015:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
16215:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
6814:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
7614:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
9113:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8312:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
9011:30