Ֆրանսիան նոր կառավարություն ունի

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հաստատվել և հայտարարվել է մի քանի շաբաթ տևած լարված խորհրդակցություններից հետո։ Նախարարների ցուցակը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։
Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունից Եվրոպայի հարցերով նախկին նախարարի պատվիրակ Ժան-Նոել Բարոն։ Նա կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին նախագահական Վերածնունդ կուսակցությունից, ով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով նշանակվել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ պատասխանատու ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար։
Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների գործերի նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Սեբաստյան Լեկորնուն։ Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարության ղեկավարների պաշտոններն ավանդաբար վերապահված են և սովորաբար նշանակվում են նախագահի առաջարկած թեկնածուները։
Ֆրանսիայի համար ոչ պակաս կարևոր՝ անօրինական միգրացիայի հարցի ընդլայնվող բանավեճի համատեքստում ՆԳՆ ղեկավարի պաշտոնը կփոխանցվի Հանրապետական կուսակցության Սենատի խմբակցության ղեկավար Բրունո Ռետայլոյին։ Ձախի անդամները նրան քննադատել են ներգաղթի հարցում չափազանց պահպանողական լինելու համար:
Ի հեճուկս ԶԼՄ-ների ակնկալիքների, Բարնյեն չի պառակտել տնտեսական բաժինը՝ միասնական պահելով էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարի պաշտոնը. այն կզբաղեցնի Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անտուան Արմանդը: Մշակույթի նախարարի պաշտոնը պահպանեց Ռաչիդա Դատին, մինչդեռ երկրի Զինված ուժերի նախկին պետքարտուղար Ժենևիվ Դարիեսեկն այժմ կզբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7203:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9101:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
174Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
108Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
118Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
199Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
192Երեկ, 21:31