Apple-ը ռուսական App Store-ից հեռացրել է 98 VPN ծառայություն

Ամերիկյան Apple կորպորացիան ռուսական App Store-ից հեռացրել է 98 VPN ծառայություն, որոնք օգնում են շրջանցել արգելափակումը։ Դրանցից գրեթե 60-ն անհետացել է վերջին 2,5 ամսվա ընթացքում, գրում է Роскомсвобода-ն՝ վկայակոչելով GreatFire նախագծի տվյալները, որը վերահսկում է գրաքննությունը ինտերնետում։
Հետազոտության մեջ նշվում է, որ VPN ծառայությունների ավելի քան 20%-ն արգելափակվել է առանց հանրային ծանուցման։ Ըստ վերլուծաբանների, դա չի կարող բացատրվել ծրագրավորողների կամավոր հեռանալով, քանի որ հեռացումը տեղի է ունեցել որոշակի ամսաթվերում, ինչը կարող է վկայել հենց Apple-ի կողմից համակարգված գործողությունների մասին:
«Այս կարևոր գործիքների միակողմանի սահմանափակումն առանց թափանցիկության կամ պատշաճ ընթացակարգի, Apple-ին մեղսակից է դարձնում պետական գրաքննությանը», - ասում է Բենջամին Իսմայիլը՝ GreatFire-ի App Censorship Project-ի տնօրենը:
GreatFire-ը նշում է, որ Ռուսաստանը դարձել է երկրորդ երկիրը Չինաստանից հետո App Store-ում արգելափակումը շրջանցելու ծառայությունների հասանելիության հետ կապված սահմանափակումների մակարդակով։ Իրավիճակը կտրուկ վատթարացել է Ուկրաինա ներխուժումից հետո. 2022 թվականին ռուսական Apple հավելվածների խանութում հաստատված արգելափակված VPN ծառայությունների թիվը կազմել է 14, իսկ մինչև 2024 թվականի հունիսը հասել է 32-ի, ցույց է տալիս զեկույցը։
Մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել արգելափակումը շրջանցելու միջոցների «գովազդի կամ հանրահռչակման» արգելքը, որը ներառում է VPN ծառայությունները։

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
5120:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
18018:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
11910:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
27309:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
11308:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
15100:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
130Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
125Երեկ, 23:12