«Ուկրաինայի զինված ուժերն սկսել են լքել Վուհլեդարը». Միկուլա

Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, սկսել են լքել Վուհլեդարը։ Ռուսների կողմից քաղաքի գրավումը միայն ժամանակի հարց է. Այս մասին Suspilna-ին տված մեկնաբանությունում ասել է Deep State վերլուծական նախագծի համահիմնադիր Ռուսլան Միկուլան։
«Հակառակորդը շարունակում է գրոհները՝ քաղաքում ՊԲ խմբավորումը շրջափակելու նպատակով։ Հակառակորդը գրոհում է Նովուկրաինկայի տարածքը՝ փորձելով հասնել Բոգոյավլենկայից Վուհլեդար տանող մայրուղին։ Վոդյանոյում էլ վիճակը ծանր է... Հակառակորդի առաջխաղացումն արձանագրում ենք նաև բուն քաղաքում: Արդեն տեսագրություն կա, թե ինչպես են ռուսական գրոհայինները Վուհլեդարի շրջակայքում։ Ըստ այդմ, մենք պետք է հասկանանք, որ նման դինամիկայով քաղաքի հետագա կորուստը միայն ժամանակի հարց է»,- ասել է Միկուլան։
Նրա կանխատեսումների համաձայն՝ քաղաքն ամբողջությամբ գրավելու համար ռուսներին կպահանջվի մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Նա կարծում է, որ Վուհլեդարի գրավումից հետո ռուսները կարող են շարժվել դեպի հյուսիս՝ Կուրախովոյի ուղղությամբ՝ քաղաքը հարավից շրջապատելու համար. «... Որովհետև Կուրախովոն կարևոր քաղաք է, այդ թվում՝ լոգիստիկ»։
«Վուհլեդարը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն գտնվում է բլրի վրա և երկու ճակատների միացման տեղում՝ Արևելյան Դոնեցկի մարզի և Հարավային Զապորոժիեի: «Քաղաքից 18 կմ դեպի արևելք կան երկաթուղային գծեր, որոնցով ռուսական բանակը կարող է զորքեր և տեխնիկա տեղափոխել Դոնեցկ-Վոլնովախա գծով և ավելի հարավ»,- ասվում է BBC-ի հրապարակման մեջ։

«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան
6122:48
«1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
6122:42
«Դեռ իշխանության եք՝ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան
8821:36
Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
18620:55
«Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ». Պեսկով
14520:13
«Փենթագոնը պաշտպանել է պաշտպանության նախարարին նկատողություն արած զինծառայողին». Ռոբերտ Բարսեղյան (տեսանյութ)
8520:06
«Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
9719:36
«ՀԱՊԿ-ն մեզ արդեն հետաքրքիր չէ, բայց պատմական իրադարձությունները պետք է ճիշտ ներկայացվեն». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9518:24