Մյուռոնօրհնության կնքահայրը Սամվել Կարապետյանն է

Մյուռոնօրհնության կնքահայրն այս անգամ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է:
Նախորդ անգամ՝ 2015-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայրը դարձել էր Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից:
Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:
Հայ եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորն անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը՝ «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են՝ ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարևոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ՝ Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով, սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:
Հայ առաքելական եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ, սակայն, հանգամանքների բերումով, այս անգամ մյուռոնօրհնեքը հետաձգվեց 2 տարով:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
140Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76208.09.2026, 23:12