Նիկոլ Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
![]() 230 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ: «Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով»: Այսինքն՝ կառավարության կողմից ՍԴ ուղարկված փաստաթուղթը, որն այս դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգի մասին փաստաթուղթն էր, պետք է ստորագրված լիներ վարչապետի կամ տվյալ պահին նրան փոխարինողի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ստորագրել, փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձևը, նմուշը և համարը: Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը մինչ այս բոլոր պայմանագրերի մասով գրել է հատուկ կարծիք, որ ստորագրության բացակայության դեպքում դիմումները չպետք է քննվեն ՍԴ-ում: ՍԴ-ն չպետք է վարույթ ընդուներ, քանի որ փաստաթուղթը պատշաճ կերպով ստորագրված չի եղել: Պարզվում է, ՍԴ-ն, առանց պատշաճ ստորագրության ուղարկված փաստաթուղթը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը, ոչ միայն վարույթ է ընդունում, այլ մի բան էլ խայտառակ որոշում է կայացնում, թե իբր այն համապատասխանում է մայր օրենքին»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
