Վրաստանից Հայաստան ուղղությամբ հարյուրավոր բեռնատարներ են կուտակված

Բագրատաշենի անցակետում Վրաստանից Հայաստան ուղղությամբ ավելի քան 200 բեռնատար է սպասում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը։
Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքն սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ:
Բեռնատարները գտնվում են ճանապարհի տարբեր հատվածներում։ Ընդ որում, ըստ Վրաստանի Պետեկամուտների ծառայության՝ ներկայումս Սադախլոյից դեպի Հայաստան (անմիջապես չեզոք գոտու հատված և անցակետ) սպասում են ընդամենը 233 բեռնատար:
Ավելի վաղ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին հնարավոր է որոշակիորեն նվազի, քանի որ ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
28609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
37707.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
47006.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
84329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90829.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104925.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
114123.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116422.09.2026, 21:24