«Հայաստանը հուսով է չորս շաբաթում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները». նախագահի հարցազրույցը Reuters-ին

Հայաստանը հուսով է առաջիկա չորս շաբաթվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ըստ նրա՝ այդ քայլը կարող է թուլացնել լարվածությունը Հարավային Կովկասում, թեև Բաքուն հասկացնում է, որ գործընթացը մտել է փակուղի:
Այդուհանդերձ, Հայաստանի նախագահն ասել է, որ Երևանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կստորագրի Խաղաղության համաձայնագրի 16 հոդվածները մինչև COP29-ը, որը Բաքուն կհյուրընկալի նոյեմբերի 11-22-ը։
«Եթե միայն մենք լինեինք, այն կստորագրեինք հենց հիմա, այսօր: Բայց հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի Կայուն զարգացման համաժողովի շրջանակներում:
Համաձայնեցված հոդվածները պարունակում են միջազգայնորեն ճանաչված հիմնական դրույթներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Դրանք նաև ապահովում են մեխանիզմ, որը թույլ է տալիս երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները, ի թիվս այլ դրույթների, ըստ Հայաստանի վարչապետի անցյալ ամիս ունեցած ելույթի:
Խաչատուրյանը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում, և քննարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու առաջարկը։
«Սա կնշանակի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- նշել է նախագահը:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11301:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11100:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
118Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
128Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
284Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
113Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
110Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
110Երեկ, 16:12