«Հատվել է ևս մեկ կարմիր գիծ». Իսրայելը հարվածել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կենտրոնակայանին

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի բազաները, որոնք տեղակայված են երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին, հայտնվել են իսրայելական զինվորականների կրակի տակ։ Ինդոնեզիայի զորախմբի երկու խաղաղապահ վիրավորվել է։ Գնդակոծության են ենթարկվել իտալական 2 և Ինդոնեզիայի հսկողության տակ գտնվող 1 բազա։ Իտալացի զինվորականները չեն տուժել։ Դիրքերն առանձնապես չեն տուժել, քանի որ հրետակոծությունն իրականացվել է նրանց շրջապատող առարկաների, մասնավորապես՝ արտաքին հսկողության տեսախցիկների վրա։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն այս միջադեպի առնչությամբ հայտարարության մեջ նշել է, որ Փարիզը բացատրության է սպասում: «Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում իսրայելական զորքերի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծման կապակցությամբ և դատապարտում է խաղաղապահների վրա հարձակվելու ցանկացած փորձ։ Այս հարցի վերաբերյալ բացատրություններ ենք սպասում իսրայելական կողմից: Ֆրանսիան վերահաստատում է իր կոչը՝ անհապաղ և երկարաժամկետ հրադադար հաստատելու Լիբանանում»,- ասվում է կոմյունիկեում։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է անվանել ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի բազայի վրա հարվածը և բողոք է հայտնել Թել Ավիվին։
«Իտալիայի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելի իշխանություններին և վճռականորեն հայտարարել, որ այն, ինչ կատարվում է ՅՈՒՆԻՖԻԼ կոնտինգենտի բազայի մոտ, անընդունելի է»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս առիթով պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն զրույցի է կանչել Իտալիայում Իսրայելի դեսպանին։
Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ իսրայելական կողմից երաշխիքներ է ստացել, որ խաղաղապահ կոնտինգենտը, որի կազմում ընդգրկված է մոտ 1000 իտալացի, ապահովվելու է անվտանգության երաշխիքներով։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ոչ մի արդարացում չկա իսրայելական բանակի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծման համար, ևս մեկ կարմիր գիծ է հատվել։ «Լիբանանում վտանգավոր կերպով հատվել է ևս մեկ կարմիր գիծ, երբ իսրայելական ուժերը կրակում են ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ, որոնց դիրքերը հայտնի էին: Մենք դատապարտում ենք այս անընդունելի արարքը, որի համար ոչ մի արդարացում չի կարող լինել»,- գրել է Բորելը X-ում (նախկինում՝ Twitter):

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
5001:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
4801:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
8000:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
66Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
65Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
66Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
104Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
106Երեկ, 22:49