Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Ինչպես նաև, Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
24425.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
43723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
49522.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
61821.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
81917.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
95114.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
94814.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
100313.09.2026, 11:12