Իսրայելը դիմել է ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելը կենտրոնացած է «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի վրա և խորհուրդ է տալիս, որ հարավային Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) նահանջեն 5 կմ հյուսիս, ասել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։
«Մենք խորհուրդ ենք տալիս ՅՈՒՆԻՖԻԼ-ին շարժվել 5 կմ դեպի հյուսիս՝ վտանգից խուսափելու համար, քանի որ մարտերը սաստկանում են, իսկ Կապույտ գծի երկայնքով իրավիճակը մնում է անկայուն «Հեզբոլլահ»-ի ագրեսիայի հետևանքով»,- ասել է Դանոնը:
Դանոնն ընդգծել է, որ Իսրայելը չի ձգտում մնալ Լիբանանում, սակայն «պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներին հյուսիսային սահմանից հեռացնելու և իրենց երկրում փախստական դարձած 70 հազար իսրայելցիների անվտանգությունն ապահովելու համար»:
UNIFIL-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը միտումնավոր գնդակոծել են Ռաս ալ-Նակուրա հրվանդանում խաղաղապահների շտաբի տարածքում գտնվող թիրախը, հարձակումն իրականացվել է Մերկավա տանկի միջոցով։

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
2621:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
5220:42
Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Անթալիայում՝ ուղևորի մահվան պատճառով
9018:06
Նորքի պատմական կամուրջը կվերականգնվի
8817:36
«Ե՞րբ եք վերականգնելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
8416:24
«6 տարի առաջ էս օրը ամեն ինչ ժամերի հարց էր»․ Սամվել Հայրապետյան
8915:42
«Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի»․ Արտակ Հովհաննիսյան
9215:12
«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
8514:42