Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
1520 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։ «Խնդրել էինք, համաձայն մեր տրամադրած ՀՎՀՀ-ների, համապատասխան կերպով տրամադրել անհատ ձեռնարկատերերի տարեկան հարկային շրջանառությունը 2019 թվականից մինչև 2023 թվականը։ Աղյուսակում կտեսնեք շոու բիզնեսի 15 ներկայացուցչի հարկային շրջանառությունը։ Օրինակ՝ 1. Միհրան Ծառուկյանը 2019-ին վճարել է 932 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 1 մլն 18 հազար, 2021-ին՝ 70 հազար, իսկ 2022-ին եւ 2023-ին առկա հարկային մուտքեր չկան։ 2. Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել։ 3. Արկադի Դումիկյանը և Իվետա Մուկուչյանը հարկային ակտիվություն չեն ցուցաբերել։ 4. Արփինե (Արփի) Գաբրիելյանը 2020-ին 29 հազար դրամ հարկ է վճարել, իսկ 2021-ին՝ 30 հազար դրամ։ 5. Ռաֆիկ (Ռաֆայել) Երանոսյանը 2019 թվականին վճարել է 235 հազար 960 դրամ հարկ, 2020-ին՝ 753 հազար 886 դրամ, 2021-ին՝ 1 մլն 208 հազար դրամ, 2022-ին՝ 1 մլն 346 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլն 145 հազար դրամ։ 6. Ռազմիկ Ամյանը 2019-ին վճարել է 499 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 990 հազար դրամ, 2021-ին՝ 12 հազար դրամ, 2022-ին՝ 18 հազար դրամ, 2023-ին՝ 0 դրամ։ 7. Սարո Թովմասյանը 2019-ին վճարել է 216 հազար 848 դրամ հարկ, 2020-ին՝ 407 հազար դրամ, հաջորդող տարիներին, 2021 եւ 2022 թվականներին 0 դրամ է վճարել, իսկ 2023-ին՝ 1 մլն 563 հազար դրամ։ 8. Արման Հովհաննիսյանը հարկեր վճարել է միայն 2019 թվականին՝ 289 հազար դրամ։ 9. Հայկարամ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հարկ վճարել է միայն 2021 թվականին՝ 11 հազար 500 դրամ։ 10. Սոնա Շահգելդյանը վճարել է միայն 2023 թվականին՝ 24 հազար դրամ։ 11. Լուիզա Ղամբարյանը 0 դրամ է վճարել նշված ժամանակահատվածում։ 12. Մարտին Մկրտչյանը հարկ վճարել է 2019 և 2020 թվականներին՝ համապատասխանաբար 184 հազար դրամ և 194 հազար դրամ։ 13. Ելիզավետա Ներսիսյանը՝ Լուիզա Ներսիսյանը, 2019 և 2020 թվականներին հարկ չի վճարել, սակայն 2021-ին վճարել է 449 հազար դրամ հարկ: 2022 թվականին Ներսիսյանը կրկին հարկ չի վճարել, իսկ 2023-ին վճարել է 18 հազար դրամ։ 14. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել։ Հարկ է նշել, որ նշված ԱՁ-ները, որոնք հարկային շրջանառություն որևէ տարում ցույց չեն տվել, հարկ վճարել են այլ եղանակով։ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին նաև, որ ֆիզիկական անձանց եկամուտները, օրենքով սահմանված դեպքերում, կարող են հարկվել և հայտարարագրվել հարկային գործակալ հանդիսացող այլ հարկ վճարողների կողմից։ Այսինքն՝ հաճախ նաև, շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկերը վճարում են ոչ թե իրենց ԱՁ-ներով, այլ իրենց «փրոդաքշընների» միջոցով։ Այսինքն՝ նշված զրոները ոչ թե հարկեր չվճարելու մասին են, այլ ԱՁ-ով չվճարելու մասին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Երբ դերասանուհին և իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց»․ Աննա Հակոբյան
224Երեկ, 10:30«Ես քո Արցախն եմ, դու իմ՝ Հայաստանը» երգի նոր տարբերակը՝ ՀՀ բոլոր քաղաքներով (տեսանյութ)
50511.11.2024, 14:06Ռիչարդ Գիրը և Թոմ Հենքսը լքել են ԱՄՆ-ն Թրամփի հաղթանակից հետո
123210.11.2024, 22:00Ավստրալիացի մոդելը հաղթել է «Միսս Երկիր» մրցույթում (լուսանկար)
98110.11.2024, 00:06Կոնստանտին Էռնստն Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ (տեսանյութ)
151704.11.2024, 23:48Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
215203.11.2024, 23:42Երգիչ Էրիկը հրապարակել է դստեր լուսանկարները (լուսանկար)
86503.11.2024, 14:00Անչափահասների բռնաբարության վերաբերյալ երկու նոր հայց է ներկայացվել P. Diddy-ի դեմ
175929.10.2024, 15:30