Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջին անգամ չէ, որ անհեթեթ որոշում է կայացնում՝ միտում ունենալով ոչնչացնել հայկականը: Մեզ դիմած ուսուցիչները դեռ անցած ամիս էին պատմում, որ դպրոցներին ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար:
Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ-ի մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանն ասել էր, որ դա անհեթեթություն է, և նման հրահանգ նախարարության կողմից չկա: Հավելյալ տեղեկության համար հորդորել էր գրավոր հարցում ուղարկել նախարարությանը: Ուղարկել էինք գրավոր հարցումը և այժմ ստացվել է պատասխանը, որտեղ նշված էր հետևյալը.
«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի 15-րդ կետով սահմանված՝ հանրակրթական ծրագրերի 7 ուսումնական բնագավառներից մեկը «Արվեստ և արհեստ» բնագավառն է։
Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով և նպաստում է Ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն»։
Ինչպես նամակում էր նշվում՝ «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ ուսումնական առարկաներով՝ տարրական, միջինև ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով: «Միաժամանակ հայտնում ենք, որ կրթական քաղաքականության ներդրման հավասար մոտեցում ցուցաբերելու սկզբունքից ելնելով՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից միջոցառման շրջանակում վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որևէ մեկը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին բավարարելու դեպքում»,- գրված էր նամակում»։

«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
248Երեկ, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
29406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
30706.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
29806.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
26606.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
63202.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
246201.09.2026, 00:24
Քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Հայաստանում են հանդիպում (լուսանկար)
83330.08.2026, 22:30