Արտաշատում նոր եկեղեցի է հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ` առաջին եկեղեցին Հայաստանում

ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի և Մյունստերի համալսարանի հնագետներն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են նախկինում անհայտ վաղքրիստոնեական տաճարի հիմքեր: Տաճարն իրենից ներկայացնում է խաչաձև հատակագծով ութանկյուն շինություն: Հնագետները պեղել են եկեղեցու տարբեր հատվածները և ուսումնասիրել ռադիոֆիզիկական մեթոդով: «4-րդ դարով թվագրվող այս շինությունը, որը կարելի է համարել Հայաստանի տարածքում փաստագրված ամենահին եկեղեցին, ցնցող ապացույց է Հայաստանում վաղմիջնադարի առկայության մասին»,- նշել է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգը:
«Մինչ այժմ այստեղ հայտնի չեն եղել ութանկյուն հատակագծով եկեղեցիներ, բայց մենք լավ ծանոթ ենք այս տեսակ եկեղեցիներին արևելյան Միջերկրածովյան շրջաններից, որտեղ նմանատիպ եկեղեցիներ կառուցել են մեր թվարկության 4-րդ դարում»,- ավելացրել է պրոֆեսոր Մկրտիչ Զարդարյանը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից:
Տիպաբանորեն այս կառույցը համապատասխանում է վաղքրիստոնեական նմանատիպ կառույցներին: Խաչաձև հատվածներում ուսումնասիրողները հայտնաբերել են փայտե հարթակներ, որոնք ռադիոածխածնային մեթոդով թվագրվել են 4-րդ դարի կեսերով: 30 մետր շառավղով ութանկյուն այս շինությունն ունեցել է հասարակ շաղախե հատակ և տերակոտե սալիկներ: Մարմարի գտածոները խոսում են այն մասին, որ այս շինանյութը բավականին շռայլորեն կիրառվել է շինության մեջ և բերվել է միջերկրածովյան տարածքներից: Հայ-գերմանական խումբն Արտաշատում պեղումներ է իրականացնում սեպտեմբեր ամսից: Նրանք շարունակում են իրենց աշխատանքները և հույս ունեն նոր բացահայտումներ կատարել, այդ թվում այն, թե ո՞ւմ է նվիրված եղել եկեղեցին:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
3821:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
195Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
81715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60410.09.2026, 16:12