Ուկրաինացիներին 3 օր է տրվում զինկոմիսարիատի ծանուցագիրը վերցնելու համար

Ուկրաինայում տարածքային հավաքագրման կենտրոններից ծանուցագրերի պահպանման ժամկետը սահմանվել է երեք օր, ինչպես դատական ծանուցումների դեպքում, հայտնում է Sudicno-Yuridicheskaya Gazeta-ն։ Երկրի կառավարությունը փոփոխություններ է կատարել փոստային ծառայությունների մատուցման կանոններում։
Եթե հասցեատերը եռօրյա ժամկետում չվերցնի ծանուցագիրը, ապա նա ՏԿԿ-ից որոշում կստանա 17 հազարից մինչև 25,5 հազար գրիվնա (40-59 հազար ռուբլի) գումարի չափով տուգանք՝ այն անտեսելու համար:
«ՏՀԿ ծանուցում» մակնշմամբ նամակները խորհուրդ է տրվում հանձնել անձամբ, սակայն եթե նամակն այս կերպ հնարավոր չի եղել հանձնել, փոստի աշխատակիցը հեռախոսահամարով ծանուցում է հասցեատիրոջը կամ փոստարկղում ծանուցում է թողնում։ Եթե երեք աշխատանքային օր հետո հասցեատերը չի վերցնում ծանուցագիրը, ապա փոստային բաժանմունքը նշում է «հասցեատերը նշված հասցեում չէ», հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում նամակը վերադարձվում է ուղարկողին, այնուհետև տուգանք է նշանակվում: Ստացողը կարող է նաև հրաժարվել նամակը ստանալուց: Դեռևս չի հստակեցվում՝ արդյոք այս դեպքում կհետևի տուգանք։ Սակայն մերժման փաստը զինվորական ծառայության համար պատասխանատու անձին զորակոչի մասին պատշաճ ծանուցման հաստատումն է։
Ուկրաինայում փոստով ծանուցագրեր ուղարկելը թույլատրվել է այս տարվա հուլիսին։

«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
2400:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
3400:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
11400:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
5300:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
120Երեկ, 23:48
«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան
57Երեկ, 23:36
«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
59Երեկ, 22:54
Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
66Երեկ, 22:42