ՔԿ-ն՝ զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքի մասին

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է. «2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:
Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Մասնավորապես, իրականացվել է դեպքի վայրի և դիակի զննություն։ Դիակից ստացվել են անհրաժեշտ փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցներին։
Զորամասից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ծառայություն իրականացրած զինծառայողներից ստացվել են փորձանմուշներ, որոշումներ են կայացվել նաև դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Հարցաքննվել են տուժողի մի շարք համածառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ կատարվածի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
238Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
28031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
38230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
55328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
49127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
42227.10.2026, 11:00