Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Այս համակարգի փլուզման նշաններն են». Գեղամ Մանուկյան

«Այս համակարգի փլուզման նշաններն են». Գեղամ Մանուկյան
94
Այսօր, 12:00

Այս համակարգի փլուզման նշաններն են. այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատերազմող երկրի պայմաններում իշխանության ներքին գզվռտոցն ինչի՞ մասին է վկայում:
«Կառավարման վեց տարվա մեջ 5 ԱԱԾ տնօրեն է փոխվել,- նկատել է Մանուկյանը,- փաշինյանական կառավարումը դաս պետք է լինի. ամեն վայրկյան բոլորն էլ պաշտոնազրկվող են. պատրաստ է զոհել ամեն ինչը»:
Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին և հարցին, թե արդյոք նա ինչ-որ տեղեկությունների է տիրապետում թիմի որոշ անդամների մասին, Մանուկյանը նշել է. «Մի քանի օրինակներ կան, որոնցից հասկանում ես, որ էդ չերևացող ներքևում այն կոռուպցիան այլանդակությունը, որ կատարվում է, այդ ինֆորմացիային տիրապետողներն ունեն իրենց ազդեցությունը և, Աստված մի արասցե, որ այդ ինֆորմացիայի տերը որոշի դա հրապարակել, էնքա՜ն բաներ կհրապարակվեն: Իհարկե դեռ ինքնապաշտպանական բնազդով փորձում են մեջում պահել, բայց դա պայթելու է... Օրինակներ եմ ասում, ասում են՝ Աբովյանում բարձրաստիճան պաշտոնյան 10 հարկանի շենք է սարքում, ո՞նց, ու շատ տեղեր էնքա՜ն կան»:

Գեղամ Մանուկյանի հարցազրույցը