«Վստա՞հ եք, որ նույն սցենարով կազմակերպվող տոնավաճառները փառատոն են»․ Կարինե Փանոսյան

Զբոսավար Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ ներողություն խնդրել փառատոն կազմակերպող տասնյակ մարդկանցից, որոնց մեծ մասին չեմ էլ ճանաչում, բայց վստա՞հ եք, որ նույն սցենարով կազմակերպվող տոնավաճառները փառատոն են։ Ո՞րն է Ձեր փառատոնի յուրահատկությունը, միայն թեմա՞ն։
Ամեն օր նոր փառատոնների գովազդ եմ տեսնում՝ սոխի, սխտորի, բետոնի, ճանճի, մոմի...
Բոլորի նկարագրությունը և բովանդակությունը նույնն է։
Ընկերներ, փառատոնը պիտի մարդկանց ինչ որ բան տա, ոչ թե միայն առևտրի սեղաններ տեսնելու և նույն երգերը լսելու առիթ։
Ես ուրախ եմ, որ մենք շատ փառատոններ ունենք, դրանց մի մասն ինձ համար շատ սիրելի են, բայց եկեք սկսենք տարբերել փառատոնը տոնավաճառից։
Ի դեպ, տոնավաճառ բառը բոլորովին նվաստացուցիչ չի, որ վախենում եք կիրառել, բայց փառատոնը սյուժե է պահանջում, որը դուք չեք տալիս»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
86515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61210.09.2026, 16:12