«Արմեն Մնացականյանը ապօրինի պահվում է ՔԿ հիմնարկի կարանտինային բաժանմունքում»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է, ինչ ապօրինի և միայնակ պահում են ՀՀ ԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում։
Քրեակատարողական հիմնարկին դեռևս մեկ ամիս առաջ է զգուշացվել, որ Արմեն Մնացականյանը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն և ունեցել համապատասխան զինվորական կոչում։ Ավելին՝ ներկայացվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տրված պաշտոնական պարզաբանումն առ այն, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Մնացականյանը։ Անտեսելով վերանշվածը՝ Արմեն Մնացականյանը ոչ միայն չի տեղափոխվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, այլև առնվազն 23 օր է՝ պահվում է ՔԿ հիմնարկի կարանտինային բաժանմունքում։ Ուղղակի հիշեցնում եմ, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի ուժով անձը վերոնշյալ բաժանմունքում կարող է պահվել առավելագույնը 7 օր, այն էլ բացառապես բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր և բանավոր եղանակներով տեղեկացրել եմ մաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որևէ արդյունք առ այս պահ չի արձանագրվել»։

«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել (տեսանյութ)
125Երեկ, 21:48
«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
278Երեկ, 13:42
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
173Երեկ, 12:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
155Երեկ, 11:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
262Երեկ, 11:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
124Երեկ, 09:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
120Երեկ, 09:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
186Երեկ, 03:06