«Նոյեմբերի 10-ից հետո իշխանավորների երիտասարդ որդիները տարբեր պատճառներով կբացակայեն ՀՀ-ից»․ Նաիրի Հոխիկյան
![]() 240 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 16:36 Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 10-ից հետո մինչև դեկտեմբերի կեսը տարբեր պատճառաբանություններով Հայաստանից կբացակայեն իշխանության պաշտոնյաների, ՔՊ-ի պատգամավորների ու նրանց ազգականների երիտասարդ որդիները։ Ուշադրություն դարձրեք ձեր գյուղում, թաղում, շրջապատում ապրող նիկոլականներին ու կնկատեք, թե ինչպես են նրանցից շատերը, առավել տեղյակները և առավել խորամանկները հանկարծ անհետանում նոյեմբերի 10-ից հետո, կվերադառնան դեկտեմբերի կեսին։ Հետո իրենցից կհարցնեք, թե ինչու երկրից հեռացան այդ 1-1,5 ամիսը։ 2016-ի ապրիլի 2-ին ՀՀ Մարտունու շրջանի գյուղերից մեկից մի գիշերվա մեջ հեռացան իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող բոլոր տղամարդիկ, փոխարենը կռվելու գնացին կամավորագրվածները։ 2022-ի սեպտեմբերի 13-ի գիշերը Ջերմուկից հեռացել էին ՔՊ-ի պաշտոնյաների որդիները, իսկ նրանց փոխարեն հասարակ Ջերմուկցիների ու զինվորների հետ Ջերմուկը պաշտպանեցին, քաղաքի մոտից ադրբեջանցիներին հեռացրին, շրջափակման մեջ ընկած հայ զինվորներին ազատեցին Արցախից ռուս խաղաղապահների մեքենաներով հրատապ եկած Արցախի ՊԲ հատուկ ջոկատայինները։ Արցախցիները եկան, կռվեցին Ջերմուկի համար։ Հաջորդ օրը Ջերմուկից դուրս գալուց հետո և Արցախ ուղևորվելիս ռուս խաղաղապահների մեքենաները օդային հարձակման ենթարկվեցին ադրբեջանական աթս-ների կողմից, բայց Արցախցի զինվորներն այլևս այդ մեքենաներում չէին, և զոհվեցին կամ վիրավորվեցին միայն ռուս զինվորականներ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
