Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երբեք չի ասվում՝ ինչո՞ւ խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ գերակայության հասնելու»․ Վահրամ Մարտիրոսյան

«Երբեք չի ասվում՝ ինչո՞ւ խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ գերակայության հասնելու»․ Վահրամ Մարտիրոսյան
64
Այսօր, 17:36

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «4 տարի առաջ այս օրերին պատերազմ էր ընթանում։
Հլը տեսեք՝ այդ օրերի մասին գրեթե ամբողջ ընդդիմադիր ու չընդդիմադիր դասը ինչ է ասում.
- Ինչո՞ւ չկանգնեցրեց պատերազմը։ Պուտինի առաջարկով ու այլ առաջարկներով՝ ինչո՞ւ չկանգնեցրեց պատերազմը։
- Ինչո՞ւ 2020-ից առաջ չգնացիք գործարքի։
- Ինչո՞ւ 90-ականներին չգնացիք գործարքի։
Ապրիորի բացառելով հաղթելու տարբերակը՝ ամբողջ քաղաքական միտքը հիմնվում է մեկ նառատիվի՝ հանձնելով գործարքի գնալու վրա։ Ու սրանց պրիտենզիան Նիկոլից նրանում է, որ նա, հանձնելով, գործարքը հետաձգել ու ավելի շուտ չի իրականացրել։ Ու, ըստ էության, նույն պրիտենզիան է նաև նախկին ղեկավարներից՝ ինչո՞ւ ավելի հարմար ժամանակներում հանձնելով գործարքը չկնքեցիք։
Ուշադրություն դարձրեք, որ երբեք չի ասվում՝ ինչո՞ւ անկախությունից սկսած պետության առջև ընդհանրապես խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ հասնել տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական գերակայության։ Այսինքն՝ ինչպես ապրիորի մերժվում է հաղթանակի հնարավորությունը, նույն կերպ ապրիորի մերժվում է նաև Ադրբեջանի նկատմամբ գերակայություն ստանալու հնարավորությունը։
«Բա օդը» ասողները ասում են նաև «բա նավթը»։ Ադրբեջանը իր եկամուտների պիկում ուներ մոտ $8000 մարդուն բաժին ընկնող ՀՆԱ։ Ադրբեջանը ոչ Դուբայ է, ոչ էլ Քաթար։ Ադրբեջանի ՀՆԱ-ն կարելի էր անգամներով գերազանցել, էլ չեմ խոսում մեր տեխնոլոգիական ու ռազմական հնարավորությունների մասին։ Ու աբսուրդը նրանում է, որ գերազանցության հասնելու խնդիր նույնիսկ չի դրվել։ Որովհետև բոլոր գործող իշխանությունները նույնպես ապրիորի կարծել են, որ դա հնարավոր չէ։
Այս զանգվածը իրենք իրենց համարում են «ռեալիստներ», բայց իրականում երևույթը դասական միջակությունն է։ Այս մարդիկ կոգնետիվ մակարդակում սահմանափակ են, և երկրի պոտենցիալը գնահատում են սեփական ապրիորի տրամաբանությունից ելնելով»։

«Երբեք չի ասվում՝ ինչո՞ւ անկախությունից սկսած խնդիր չի դրվել թշնամու նկատմամբ հասնել գերակայության»