«Մարտերը պետք է դադարեցվեն «լիարժեք» պաղեստինյան պետության ստեղծմամբ». Վլադիմիր Պուտին

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում մարտերը պետք է դադարեցվեն «լիարժեք» պաղեստինյան պետության ստեղծմամբ։ Նա նշել է, որ ռուսական կողմը հավատարիմ է եղել այս դիրքորոշմանը դեռ ԽՍՀՄ ժամանակներից։
«Ես սա ևս մեկ անգամ կկրկնեմ, որ պաղեստինյան հիմնախնդրի լուծման հիմնական ճանապարհը լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումն է»,- ասել է նախագահը երկրի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։
Վլադիմիր Պուտինը նաև առաջարկել է վերադառնալ «Մերձավորարևելյան քառյակի» ձևաչափին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար։ «Ես հիմա չեմ մեղադրի ԱՄՆ-ին, բայց իզուր էր, որ նրանք ոչնչացրին Մերձավոր Արևելքի քառյակը։ Ես չեմ ուզում անընդհատ նրանց մատնացույց անել և ասել, որ իրենք են մեղավոր բոլոր անախորժությունների համար, և դա այդպես չէ, բայց «չորսն» ապարդյուն ոչնչացվեցին: Ավելի հեշտ էր համակարգել բոլոր դիրքերը։ ԱՄՆ-ն իր վրա վերցրեց, մենաշնորհեց այս գործը, իր վրա վերցրեց ողջ պատասխանատվությունը և, ի վերջո, չստացվեց, ձախողվեց»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ պաղեստինցիները «չեն լքի» Գազայի հատվածը, իսկ հումանիտար խնդիրները կհանգեցնեն «իրենց շահերը պաշտպանել» ցանկացողների թվի ավելացմանը։ «Այն տեսակետը, որը ես հիմա ձեզ եմ հայտնում, Իսրայելում շատերն են կիսում։ Ես հնարավորություն ունեմ տեղեկություններ ստանալու Իսրայելում այս տեսակետի տեր մարդկանցից։ Մենք դեռ կապի մեջ ենք։ Մենք կապի մեջ ենք Իսրայելի և Պաղեստինի հետ»,- ասել է նա։

Պտտահողմ՝ Վարդենիսում (տեսանյութ)
3313:24
«Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4313:06
Մեծ Բրիտանիան Լա Մանշում կալանել է Ուստ-Լուգայից դուրս եկող նավթատար
7712:24
«ԿԸՀ-ի միակ ճիշտ որոշումը ընտրությունները չեղյալ հայտարարելն է». Հովհաննես Իշխանյան
5312:18
«Թշնամին հրճվում է և հայի ձեռքով մեծ խարույկից հանում տաք շագանակները». Արեգ Սավգուլյան
7211:54
«Իշխանության իրական էլեկտորալ հենարանը գտնվում էր շուրջ 550 հազար ձայնի սահմաններում». Դավիթ Անանյան
6510:54
«Մոսկվայի կողմից ընտրությունների արդյունքները ճանաչելու դեպքում մանդատները «կգտնեն» իրենց տերերին». Արման Մելիքյան
8609:42
«Սուբսիդիաներն ու եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR են»․ Վահե Հովհաննիսյան
7009:06