«Մենք իզուր չհավատացինք Պուտինին». ԿՀՎ-ի նախկին ղեկավար

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) լուրջ չընդունեց Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի խոսքերը Սպիտակ տան այն ժամանակվա ղեկավար Ջորջ Բուշ կրտսերին, որ «Ուկրաինան նույնիսկ երկիր չէ», ինչպես նաև՝ Ուկրաինան կործանելու սպառնալիքը, եթե նա փորձի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին Liga.net-ին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին տնօրեն, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Փանեթան։
«Ի թիվս այլնի, մենք նախկին հանրապետությունները միշտ համարել ենք ինքնիշխան, որոնք սկսել են կառուցել իրենց պետությունները Բեռլինի պատի փլուզումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այնինչ ԽՍՀՄ-ը չի վերացվել ոչ այն ժամանակ, ոչ էլ դա կլինի ապագայում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարող էր ավելին անել՝ դադարեցնելու համար Պուտինի պլանները՝ հարձակվել Ուկրաինայի վրա 2014 և 2022 թվականներին:
«Պուտինի բնավորության գծերից մեկն այն է, որ նա գործում է այն ժամանակ, երբ զգում է դիմացինի թուլությունը, երբ տեսավ, որ կարող է գրավել Ղրիմը, նա օգտվեց դրանից և բավականաչափ գին չվճարեց, ինչը նրան կեղծ մեսիջ տվեց ԱՄՆ-ի մասին: Նա ներխուժեց նաև Վրաստան, Սիրիա և շարունակում է նուն ոգով:
2000-ականների սկզբին Պուտինի ուղղահայաց իշխանության հաստատումից ի վեր, մեզ ամենաշատը անհանգստացնում էր այն, որ նա եկավ Կրեմլ՝ վերականգնելու համար ԽՍՀՄ-ը, մենք տեսանք, որ նա ամեն ինչ արեց այս ուղղությամբ»,- ասել է նա։
Միաժամանակ, ինչպես ասել է ԿՀՎ-ի նախկին ղեկավարը, Վաշինգթոնը փորձել է ամուր պահել ՆԱՏՕ-ն։
«Դաշինքն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի Ամերիկան և նրա եվրոպացի դաշնակիցները թույլ չտան կոմունիզմի տարածումը Եվրոպայում 1991թ-ից հետո Դաշինքը հիմնականում գոյություն ուներ Ռուսաստանին զսպելու համար», - եզրափակել է Փանեթան:

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
8001:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
8000:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
14400:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
9100:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
85Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
83Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
77Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
81Երեկ, 23:00