Իրանն սկսել է պարիսպներ կառուցել իր արևելյան սահմանի երկայնքով

Իրանի իշխանություններն սկսել են պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին՝ անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով, հայտնում է IRNA-ն։
«Հիմնվելով ռազմական և անվտանգության գնահատականների վրա՝ ամենախնդրահարույց տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններին են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80%-ը», ասել է բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին:
Նա պարզաբանել է, որ ծրագրի նպատակն է նաև կանխել վառելիքի և ապրանքների մաքսանենգությունը և հակազդել անօրինական միգրացիային։ Նրա խոսքով՝ Սիստան և Բելուջիստան ու Ռազավի Խորասան նահանգներում արդեն սկսվել է պատերի կառուցումը։ Հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ուժեղացումը՝ Իլամի, Քրդստանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում, նշել է նա։
Գեներալը հավելել է, որ ծրագրի ֆինանսավորումը երաշխավորված է, և խնդիրն անհրաժեշտ սարքավորումները շինհրապարակներ հասցնելն է։
Սեպտեմբերին հաղորդվեց, որ Թեհրանն ավարտել է Աֆղանստանի հետ սահմանին պատի՝ 10 կիլոմետրանոց հատվածի կառուցումը։ Ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանը սկսել է մտածել Աֆղանստանի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին այն բանից հետո, երբ 2023 թվականի մայիսին փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև, որի ընթացքում եղել են երկու կողմից զոհեր և վիրավորներ։
Իսլամական Հանրապետության իշխանությունները նախատեսում են ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ դոլար ծախսել սահմանի ամրապնդման վրա, նշում են իրանական լրատվամիջոցները։

«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
7203:06
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
9400:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
234Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
106Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
249Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
124Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
112Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
116Երեկ, 18:30