«Զառա Տոնիկյանը ձեզնի՛ց էր փախել, վայրենինե՛ր, ձե՛զ պես գիշատիչներից». Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «70-ականների սկզբին Զառա Տոնիկյանը Հայաստանի երաժշտական խմբի հետ մեկնում է Մոսկվա՝ հյուրախաղերի: Համերգասրահ են հասնում, և պարզվում է՝ Զառան կորցրել է անձնագիրը: Մարտին Վարդազարյանը մի կերպ կարողանում է ներս տանել երգչուհուն: Փորձերի ավարտին հազիվ հասնելով՝ նվագավար Յուրի Սիլանտևը, նվագախմբի ուղեկցությամբ Զառային լսելով, փորձից հետո նրան հերթագրում է համերգի վերջնամասում, այն էլ Ալլա Պուգաչովայից հետո: Պուգաչովայի աստեղային ժամն էր: Դահլիճը, ինչպես միշտ, բուռն է արձագանքում երգչուհուն: Եվ ահա, բեմ է հրավիրվում հայ երգչուհին՝ նիհար ու տկար տեսքով: Թույլ ծափերով, բարեկրթորեն դահլիճը ողջունում է նրան: Երգում է հայերեն՝ «Խոհեր» երգը:
Օրեր առաջ, երբ պարզվեց՝ մեկ ամիս է արդեն՝ չկա երգչուհին, Զառայի արվեստը գնահատողները մեծ ցավ ապրեցին՝ արտահայտելով նաև իրենց արդար զայրույթը: Եվ ահա, կարծիք հայտնողների մեջ հայտնվեցին գավառամիտ քաղքենիներ՝ «փաստելով» երգչուհու՝ հայրենիքը լքած լինելու իրողությունը...
– Զառան ձեզնի՛ց է փախել, վայրենինե՛ր, ձե՛զ պես գիշատիչներից, որ իր արվեստի բարձրակետին մեն-մենակ էր մնացել, որովհետև ձեր ռաբիսն էր ծաղկել սկսել, և ոչ ոք նրան հիշել չէր ուզում երեք տարի: Ամեն բան արեցիք, որ իր փթթման շրջանից չհիշվի, բայց 30 տարուց ավելի ոչ մի մենահամերգ չունենալով՝ հիմա է՛լ է հիշվում և երկար է հիշվելու»:

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
339Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
33813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
34213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
42512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
39412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
52710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
71008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
85407.09.2026, 08:42