«Այս երկիրը կդառնա Եվրոպա». բազմահազարանոց ցույց` Վրաստանում

Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացել է «Վրաստանն ընտրում է Եվրոմիությունը» եվրոպամետ հանրահավաքը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ, հայտնում է «Էխո Կավկազա»-ն։
Քաղաքական գործիչներից ելույթ է ունեցել միայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև ակտիվիստներ, ուսանողներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ։
Զուրաբիշվիլին ասել է, որ հանրահավաքին հավաքված քաղաքացիները Եվրոպա կմտնեն «խաղաղ, արժանապատիվ, վրացական ճանապարհով»։ «Մեր երեխաներն ու թոռները կհիշեն այս օրը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Բացի այդ, Զուրաբիշվիլին ամբիոնից դիմել է Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուինն և Վլադիմիր Զելենսկիին։ Նա Սանդուին մաղթել է հաղթանակ այսօր կայանալիք նախագահական ընտրություններում։ «Մենք միասին կմտնենք Եվրոմիություն»,- դիմել է նա Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներին։
«Այսօր իմ առջև կանգնած Վրաստանն ազատ Վրաստանն է։ Այստեղ ոչ մեկին զոռով չեն բերել։ Այստեղ ոչ ոք չի եկել այն պատճառով, որ նրան սպառնացել են, որ եթե չգա, կկորցնի աշխատանքը։ Կրթաթոշակը կորցնելու սպառնալիքի տակ ոչ մի ուսանող չի եկել այստեղ։ Ազատությունից ու խաղաղությունից ավելի արժեքավոր բան չկա։ Եվ այսօր այստեղ կանգնած է ապագայի Վրաստանը և անցյալի Վրաստանը։ Այս Վրաստանն ու այն Վրաստանը մեկ ամբողջություն են։ Եվ այս երկիրը կդառնա Եվրոպա»,- ասել է Զուրաբիշվիլին։

«Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1613:12
«Հայաստանի ազգային սպառնալիքների ցանկում պետք է ներառել նաև հայկական սերիալների զգալի մասը»․ Հայկ Դերզյան
5012:42
Երևանի տարբեր հատվածներում խցանումներ են (տեսանյութ)
5412:30
ՌԴ-ն հարվածել է Օդեսային (տեսանյութ)
8712:18
«Կողմ եմ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, բայց դեմ եմ ինձ՝ որպես ազգ, ոչնչացնելուն»․ Նորիկ Նորիկյան
5911:42
«Միքայել Սրբազանը մեր միջից ամենաազատներից մեկն է մնացել». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
6211:30
«Միլպետներ» են պաշտոնանկ եղել
6611:18
Ուղիղ միացում՝ Մայր Աթոռից (տեսանյութ)
5111:06