«Մշակույթի գլխին կանգնած բորենիները». Մարտին Հուրիխանյան

Գրող, հրապարակագիր Մարտին Հուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԲՈՐԵՆԻՆԵՐԸ
«Նռան գույնը» կինոնկարում տեսարան կա, երբ եկեղեցուց հանում են թրջված գրքերն ու չորացնելու համար շարում տաճարի պատերին։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ՇԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՃԱՐԻ ՊԱՏԵՐԻՆ։
Փարաջանովի 100-ամյակի միջոցառման շրջանակներում ծանծաղամիտների ոհմակը, ում վստահվել է հայ մշակույթը գլխավորելն ու տնօրինելը, գրքերը հանել ու փռել է ասֆալտին։
Իրենց արևին սույնը փորձել են ընթերցել, իբր թե, փարաջանովյան տարբերակով, սակայն մտոք ու աչոք կույր, ես կասեի, առհասարակ, անկիրթ լինելու պատճառով այդպես էլ չեն հասկացել, որ իրականում վարկաբեկում են մասնավորապես գիրն ու գրականությունը։
Այնքա՛ն տգետ են, որ ունկնդիր չեն եղել անգամ ֆիլմի հետևյալ հուշումին․ «ՊԻՏՈ Է ԽՆԱՄՈՔ ՊԱՀԵԼ ԳԻՐՔԸ ԵՎ ԿԱՐԴԱԼ։ ԶԻ ԳԻՐՔԸ ՀՈԳԻ Է ԵՎ ԿՅԱՆՔ»։
Ի՞նչ իմանաս, գուցե սրբորեն տուրք են տվել ինկվիզիցիայի ու նացիստների տիրապետության ժամանակներում եղած՝ գրքերը ասֆալտին փռելու «կուլտուրային»։ Իսկ այստեղից այդ նույն գրքերը հրո ճարակ դարձնելն այնքան էլ հեռու բան չէ։ Անպատիժ փորձը հո՞ կա։
Հավելյալ մեկնաբանություններ չեմ տալիս, որովհետև գործ ունենք մշակույթը կազմաքանդող բորենիների հետ, որոնց համար սրբություն է այն ամենը, ինչ կապված է ասֆալտի ու ասֆալտին փռելու հետ։
Իրենցը մշակույթը չէ։ Իրենցը մշակույթի մեջ եղած փողերն ու հերթական մեծությանը վարկաբեկելն է։ Լավ էլ՝ գիտակցաբար»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
86515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61210.09.2026, 16:12