«Գևորգ Չաուշի տունը Մըկթենքում». Խաժակ Սիրեկանյան

1135
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 03:06
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Գևորգ Չաուշի տունը Մըկթենքում
Մըկթենքի կենտրոնում, ամբողջ Սասունում հայտնի իշխան Ղզրոյի տունն էր՝ բավական ընդարձակ բակով:
Հենց իշխան Ղզրոյի գերդաստանում էլ, 1870թ. ծնվեց մի արու զավակ, որին վիճակված էր դառնալու Արևմտյան Հայաստանի նշանավոր մարդկանցից մեկը:
Նորածնին կոչեցին Գևորգ, նա իշխան Ղզրոյի եղբոր՝ Արոյի որդին էր: Իշխան Ղզրոն անզավակ էր: Նա իր սերը տվել էր Գևորգին: Չնայած Գևորգը Արոյի միջնեկն էր, կային նաև Մինասը և Օհանը, ծերունին իր հույսը կապում էր Գևորգի հետ:
Մկթենք գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Փսանք գավառակում, Մուշ քաղաքից 44 կմ հարավ՝ Սասնո ջուր գետի միջին հոսանքի աջակողմյան վտակի ափին»։
Աղբյուրը` Խաժակ Սիրեկանյան

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
22313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
22813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
31012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
31412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
47210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
65608.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
80007.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
83706.09.2026, 22:36