«Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին»․ Գարեգին Երկրորդ

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին ներկայացրել է տարածաշրջանում առկա կացությունը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև հայ ժողվրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին՝ կարևորելով միջազգային տարբեր իրավական կառույցների գործուն քայլերի ձեռնարկումը Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության, մինչ օրս Բաքվում պահվող գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, ինչպես և արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների դատապարտման ուղղությամբ։
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է հայտնել տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին արդարադատության ոլորտում ներդրած ջանքերի և հայ ժողովրդի զավակների իրավունքների պաշտպանության համար։
Զրույցի ընթացքում տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդին Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ իր ացի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանին միջազգային քրեական իրավունքի և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քննարկելու Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ գործակցության ընդլայնումը։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
223Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
27331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
37630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
54628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
48827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
41927.10.2026, 11:00