Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը

724
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 17:18
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
Աղբյուրը` ՀՀ Կառավարություն

Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը տեղի կունենա Ստամբուլում
13817:24
Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
252Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
252Երեկ, 11:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
35128.08.2026, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
32128.08.2026, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
24828.08.2026, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
25328.08.2026, 12:30
Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են
18728.08.2026, 12:24