«Կայանման հարցը էս քաղաքը վարի ա տալիս»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հիշում ե՞ք Վոլանդը որ ասում էր՝ մոսկվացիները նույնն են մնացել, բայց բնակարանային հարցը փչացրել է նրանց։ Հիմա մեր Երևանն ա՝ մարդիկ մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ՝ նույնն են, բայց կայանման հարցը էս քաղաքը վարի ա տալիս բառի ամենակոնկրետ իմաստով։ Լուսանկարում Կորյուն-Մաշտոց անկյունն է՝ քաղաքի ամենակարևոր կետերից մեկը, կրթամշակութային, տուրիստական, տրանսպորտային և այլ առումներով։ Բայց էստեղ մի ահավոր փնթի, զզվելի վիճակ ա տիրում, ու ոչ միայն պոլիտեխի ուսանողների ծխած բիչոկների ու խմած կոֆեի բաժակների պատճառով, այլև առաջին հերթին, կայանման քաոսի։ Ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, Օպել, Գազել և այլն, երրորդ շարք են կայանում, ուղղահայաց, հորիզոնական, անկյունագծով, ով ոնց կարում ա։ Ու դա էն դեպքում, որ ամեն քայլափոխի կայանումն արգելող նշան կա։ Կարճ ասած, էդ հատվածը մեր քաղաքում տիրող երթևեկության թոռնոյի կվինտէսենցիան ա։ Ու Բնի՜կ Երևանցինե՜րը գուցե նեղանան ասածիցս, բայց էս հարցը եթե կարճ ժամանակում չլուծվեց, էս քաղաքն արժե վերանվանել Պարկինգաշեն»։

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
56227.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
100319.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
107818.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
157413.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
156013.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
159412.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
157112.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
359411.08.2026, 19:22