Ալաշկերտ գյուղից ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց
382 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 09:42 Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղից «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Լիլիթ Տ․-ն, 19-ամյա Ռուզաննա Հ․-ն, 8-ամյա Հ․ Տ․-ն, 7-ամյա Ս․ Տ․-ն, 3-ամյա Ա․ Տ․-ն, 2-ամյա Ա․ Տ․-ն, մի քանի ամսական Հ․ Տ․-ն և 53-ամյա Շուշանիկ Ո․-ն: Ոստիկանները պարզվել են նաև, որ Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Տ․-ի կողմից չի տեղադրվել նոր տեղադրված ջրատաքացուցիչի ծխատար խողովակը, իսկ ազդանշանային համակարգը եղել է անջատված, ինչի հետևանքով էլ ջրատաքացուցիչի շմոլ գազը լցվել է տուն: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: |
Storm Shadow-ն ոչնչացրել է հարյուրավոր հյուսիսկորեացի զինվորների, սպաների և գեներալի (տեսանյութ)
15220:54Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու Volvo բեռնատարը
9020:18Ողբերգական վթար՝ Սյունիքի մարզում
12514:30Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում
18513:00Երկրաշարժ՝ Ադրբեջան-Հայաստան-Իրան սահմանային գոտում
13212:36ՑԱՀԱԼ-ն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին (տեսանյութ)
19611:12Բեռնատարն ընկել է Որոտան գետը. կա զոհ (լուսանկար)
233Երեկ, 17:00Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է
275Երեկ, 09:54