Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԵՄ դեսպանին

Ադրբեջանում Եվրոմիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ բողոքի հայտագիր է ներկայացվել նրան։ Պատճառը հոկտեմբերի 24-ին Եվրոխորհրդարանի ընդունած՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևն է։
Միխալկոյի հետ զրույց ընդգծվել է, որ ԵՄ տարբեր կառույցների միջոցով Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունը, Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող հայտարարություններն ու քայլերը և միջամտությունը երկրի ներքին գործերին խրախուսում են «ռևանշիզմը» Հայաստանում և դրանով իսկ վնասում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։
Բողոքում նշվել է, թե Ադրբեջանը Եվրոմիության հետ հարաբերությունները կառուցում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության հիման վրա և ԵՄ-ին կոչ է անում նույնպես խստորեն պահպանել այդ հիմնարար սկզբունքները։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև միջամտում են երկրի ներքին գործերին»,- ասված է հրապարակման մեջ։
Բանաձևում եվրոպատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան:
Նրանք նաև վերահաստատել են Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու պահանջը, կոչ են արել Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևան-Ադրբեջան կապի հարցը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
223Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
27331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
37630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
54628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
48827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
41927.10.2026, 11:00