Հայաստանը նոր դեսպաններ ունի Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել նոր դեսպաններ նշանակելու ու հետ կանչվելու մասին։
Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի հանրապետությունում և Մոնակոյի իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը նրան նշանակել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև):
Ֆրանսիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը, որը մինչ այդ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։
Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ու Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը նույնպես հետ է կանչվել իր պաշտոնից ու նշանակվել Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայի և Սլովենիայի հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից։ Նա նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
223Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
27331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
37630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
54628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
48827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
41927.10.2026, 11:00